Թրամփը կարող է հայտնվել նոր սկանդալի կենտրոնում

Թրամփը կարող է հայտնվել նոր սկանդալի կենտրոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր սկանդալի կենտրոնում հայտնվել։ Պատճառը, որը հայտնի է դարձել **Slate** լրատվական կայքին այն է, որ նախագահ Թրամփը իր երդմնակալության արարողության ժամանակ ցանկություն է ունեցել երդվելու ոչ թե քրիստոնեական Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի վրա, այլ իր գրած՝ «Գործարք կնքելու արվեստը» մենագրության վրա։



Այս ամենի մասին փաստում են նաեւ Սպիտակ տան նախկին աշխատակից Օմարոս Մոնիգոլ-Նյումանը՝ իր հեղինակած հուշագրությունում։ Թրամփի նախկին օգնականի խոսոքվ, Թրամփը ամենայն լրջությամբ է տրամադրված եղել նման բան անելու եւ միայն արարողակարգի պատասխանատուներն են կանխել՝ ասելով, որ պետական արարողակարգը այլ բան է թելադրում։