Մեծ հանրահավաքից առաջ երթ են անում

Մեծ հանրահավաքից առաջ երթ են անում
Օգոստոսի 17-ին ժամը 19։00-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրում է մեծ հանրահավաքի՝ ամփոփելու իր գլխավորած կառավարության 100 օրը։ Այս հանրահավաքով հատկապես ֆեյսբուքցիները բավականին ոգեւորված են, եւ որպես աջակցություն այդ օրվան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում հավաքվելու են քաղաքացիներ՝ երթով շարժվելով Հանրապետության հրապարակ։



«Հավաքվում ենք Ազատության հրապարակում եւ հին ու բարի օրերի նման քայլերթով շարժվում ենք դեպի Հանրապետության Հրապարակ։ Սպասում ենք բոլորիդ»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ։