Լրտեսության մեջ մեղադրվողը օգնություն է ստացել ռուս միլիարդատիրոջից

Լրտեսության մեջ մեղադրվողը օգնություն է ստացել ռուս միլիարդատիրոջից
Ռուսաստանցի Մարիա Բուտինան, ով օրերս է ձերբակալվել ԱՄՆ-ում լրտեսության մեղադրանքով, օգնություն է ստացել ռուսաստանցի միլիարդատեր, գործարար Կոնստանտին Նիկոլաեւից։



Այս մասին հայտնում է [The Washington Post](https://www.washingtonpost.com/politics/russian-billionaire-with-us-investments-backed-alleged-agent-maria-butina-according-to-a-person-familiar-with-her-senate-testimony/2018/07/22/dcaa7f48-8c58-11e8-a345-a1bf7847b375_story.html?utm_term=.5e14b6103b1f) պարբերականը՝ իր իրազեկ աղբյուրների փոխանցած տեղեկությունները վկայակոչելով։ Ըստ հրապարակման, Բուտինան Սենատի լսումների ժամանակ,որոնք տեղի են ունեցել գործի հետաքննության շրջանակներում, հայտարարել է, որ այս տարվա ապրիլին Նիկոլաեւը ֆինանսական միջոցներ է հատկացրել «Զենք կրելու իրավունք» կազմակերպության համար, որը ներկայացնում է հենց Բուտինան։



Գործարարի մամուլի խոսնակը հաստատել է, որ հանդիպումները տեղի են ունեցել 2012-2014 թթ։ Պարբերականը հայտնում է նաեւ, որ Նիկոլաեւը բազմիցս է հիշատակվում որպես բարերար Բուտինայի նամակագրության մեջ։