Շանհայի վրա է փլուզվել «Ամպիլ» թայֆունը

Շանհայի վրա է փլուզվել «Ամպիլ» թայֆունը
Շանհայի իշխանությունները Չինաստանի մերձափին մոտեցող «Ամպիլ» թայֆունի հետ կապված անվտանգ վայրեր են տարհանել 192,7 հազար մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ այս տարի 10-րդ թայֆունը Շանհայի եւ Չժեցզյան նահանգի մերձափի վրա կփլուզվի կիրակի կեսօրին:



Տեղական ժամանակով 5:00-ի դրությամբ թայֆունը Շանհայի մերձափից 145 կմ հեռավորության վրա էր, այն ժամում մոտ 25 կմ արագությամբ շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ: Սպասվում է, որ ափին հասնելու ժամանակ «Ամպիլի» արագությունը կհասնի ժամում մինչեւ 90 կմ-ի: