Fiat-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից առողջական վիճակի պատճառով

Fiat-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից առողջական վիճակի պատճառով
Իտալական Fiat Chrysler Automobiles (FCA) ավտոկոնցեռնի գլխավոր տնօրեն Սերջիո Մարկիոնեն հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից առողջական խնդիրների պատճառով: 



Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։ Աղբյուրը նշում է, որ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Jeep ապրանքանիշի ղեկավար Մայք Մենլին:



FCA-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Մենլին և նրա թիմը կշարունակեն իրականացնել 2018-2022 թվականների բիզնես ծրագիրը, որն ընկերությունը ներկայացրել էր հուլիսի 1-ին:



Fiat ընկերությունը հիմնադրվել է 1899-ին և մեքենաներ է արտադրում Fiat, Lancia, Alfa Romeo, Abarth, Ferrari և Maserati ապրանքանիշների ներքո: Ամերիկյան Chrysler ընկերության հետ միավորման մասին համաձայնագիրը կնքվել է 2016-ին: Ընկերությունների միավորման գործընթացը կավարտվի 2018-ին: