«ՀՀԿ»-ին և «Ելք»-ին հարցրեք, թե ինչու են միմյանց միացել․ Զարուհի Փոստանջյան

«ՀՀԿ»-ին և «Ելք»-ին հարցրեք, թե ինչու են միմյանց միացել․ Զարուհի Փոստանջյան
Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի տապալվելուց հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը․ «Այս պահին էլ մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Շուրջ մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանի շտաբում մենք ընտրակեղծարարություն բացահայտեցինք, որին սակայն ընթացք չտրվեց: Ավելին՝ մեր նկատմամբ բռնություն կիրառվեց: Ինձ երևանցիները պետք է ընտրեն, նրանց կամքը և ցանկությունն է քննարկվում»։



Հարցին՝ «Ելք»-ն ու ՀՀԿ-ն քվորում չապահովեցին, ինչպե՞ս է դա գնահատում, Փոստանջյանը պատասխանեց. «Իրենց ուղղեք հարցը, իրենց հարցրեք, թե ինչու են միմյանց միացել»:



Նշենք, որ այսօրվա ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով․ «Ելք» եւ «ՀՀԿ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու եւ չեն մասնակցելու նիստին։ Միակ թեկնածուն Փոստանջյանն էր։



_Մանրամասները՝ տեսանյութում։_