Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ անդամ պետություններին ավելացնել իրենց ռազմական ծախսերը

Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ անդամ պետություններին ավելացնել իրենց ռազմական ծախսերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին նամակ է ուղարկել, որում կոչ է արել վերջիններիս ավելացնել իրենց ռազմական բյուջեները՝ հիասթափություն հայտնելով, որ չնայած իր բազմաթիվ կոչերին կան երկրներ, որոնք իրենց ռազմական ծախսերը չեն ավելացրել։



Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականը հավելում է, որ նամակները ուղարկվել են դեռ հունիսին եւ հասցեատերերի շարքում են եղել նաեւ Նորվեգիան, Կանադան, Բելգիան եւ Գերմանիան։ Թրամփն իր նամակում շեշտել է, որ միջոցների սղությունը թուլացնում է դաշինքի անվտանգությունը եւ ռազմական ծախսերը չմեծացրած մի պետությունը օրինակ է դառնում նաեւ մյուսների համար։