BP-ն դադարեցնում է հորատման աշխատանքները կանադական Նոր Շոտլանդիայում

BP-ն դադարեցնում է հորատման աշխատանքները կանադական Նոր Շոտլանդիայում
Բրիտանական BP նավթային կոնցեռնը դադարեցրել է Կանադայի Նոր Շոտլանդիայի երկրամասում նավթի հորատման աշխատանքները։ Այս մասին հայտնում է CBC News-ը։ Որպես պատճառ աշխատանքների կասեցման հայտարարվել է հորատման հեղուկի արտահոսքը, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի համար։ Ընդհանուր առմամբ արտահոսել է 136 հազար լիտր հորատման հեղուկ։ Ներկայումս հետաքննություն է անցկացբում արտահոսքի պատճառները հասկանալու համար։



Ընկերության ռեգիոնալ մենեջեր Անիտա պերին հայտարարել է, որ վթարի պատճառը առաջին ակնադիտական ուսումնասիրությունից ելնելով, կարելի է համարել սարքերի մեխանիկական վնասվածքը, սակայն վերջնական եզրակացությունը կհրապարակվի այն բանից հետո, երբ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Բնապահպանները նշում են, որ արտահոսած հեղուկի մի մասը հայտնվել է օվկիանոսում։