Ո՞վ է ննջեցյալին նվիրել խորհրդավոր ծաղկեպսակը, որը գտել են Մանվել Գրիգորյանի Արցախի տանը

Ո՞վ է ննջեցյալին նվիրել խորհրդավոր ծաղկեպսակը, որը գտել են Մանվել Գրիգորյանի Արցախի տանը
ԱԱԾ-ն տեսանյութ է ներկայացրել, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Արցախի տնից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ:



«Տուշոնկաներից հետո» հանրության վրա ազդող ամենահուզիչ կադրերից է սա։ Մարդը կարող է միլիոններ յուրացնել, բայց հանրությունն ավելի շատ լարվում, հուզական անհավասարակշռության մեջ է ընկնում, երբ իր զգայական աշխարհին են կպնում՝ ո՞նց թե իրեն է պահել զոհվածին հասանելիք ծաղկեպսակը․․․



Հավատացած եմ, որ մարդկանց գիտակցության մեջ ավելի շատ տպավորվում են նման կադրերը։



Ծաղկեպսակի առաջին մասում գրված է լինում ննջեցյալի անունը, ում նվիրում են, երկրորդ մասում՝ նվիրողի անունը։ Որքան թույլ է տալիս նկարի որակը և չափսը, երկրորդ մասում գրված է նվիրողի անունը՝ Մանվել Գր․․․ Կիսատ է շարունակությունը, մնացածը չի երևում։ Խնդրում եմ նկարը հանրությանը ներկայացրած կազմակերպությանը, որ ծաղկեպսակն այն չափով ներկայացնի, որ ժապավենի վրա ավելի պարզ երևա նվիրողի անուն- ազգանունը։ Սա փոքր բան չէ, այն արժեքային տեսանկյունից ավելի կարևոր է, քան հիսուն կամ հարյուր կիլոգրամ ոսկին։



Ի վերջո ուզում եմ իմանալ՝ ո՞վ է ննջեցյալին նվիրել խորհրդավոր ծաղկեպսակը, որը գտել են Մանվել Գրիգորյանի Արցախի տանը եւ ով է ննջեցյալը, որին չի հասել ծաղկեպսակը։ Երևում է՝ Մանվել Գր․․․



Ուզում եմ, որ շնչելու համար օդ ունենանք։



Հասմիկ Բաբաջանյան