ԱԱԾ-ի և ոստիկանության միջև մրցակցություն չկա՞ (տեսանյութ)

ԱԱԾ-ի և ոստիկանության միջև մրցակցություն չկա՞ (տեսանյութ)
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն հարցին, թե հաջորդիվ ի՞նչ բացահայտումների սպասենք, ասաց․ «Էդ հարցերին պատասխան կտրվի, հիմա բան չունեմ ասելու»։



**Hraparak.am**-ի հարցին, թե ասում են՝ մրցակցություն կա ԱԱԾ-ի և ոստիկանության միջև, թե ով ինչքան գործ կբացահայտի, ԱԱԾ տնօրենն ասաց․ «Նման բան չկա»։ Այդ դեպքում ինչու՞ է մի գործով ոստիկանությունը զբաղվում, մյուսով՝ ԱԱԾ-ն․ Վանեցյանը տվեց տրաֆարետային պատասխան․ «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականացնում են օրենքով վերապահված իրենց գործառույթները»։



Մեր զրույցից հետո դահլիճ մտավ Վանեցյանի «մրցակիցը»՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, և քրեական բացահայտումների «արքաները» սկսեցին ջերմ զրուցել։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**