Հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը

Հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը
Սինգապուրում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Հանդիպումը ընթանում է Սենտոսա առողջարանային կղզում։ Երկու պետությունների առաջնորդները հանդիպել են «Կապելլա» հյուրանոցում։ Հանդիպումը մեկնարկել է պաշտոնական բարիգալստյան խոսքերով եւ երկարատեւ ձեռքսեղմումով։ Դոնալդ Թրամփը պատմության առաջին ԱՄՆ նախագահն էր, որ հանդիպեց Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։