ՄԱԿ ԱԽ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայում տիրող իրադրության մասին

ՄԱԿ ԱԽ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայում տիրող իրադրության մասին
ՄԱԿ անվտանգության խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Դոնբասում տիրող իրադրության մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Համաձայն ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձեւի, դատապարտվում է հրադադարի խախտումները Ուկրաինայի արեւելյան շրջաններում, հատկապես ծանր զինտեխնիկայի կիրառումը Դոնբասի շրջանում։



ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել բոլոր կողմերին կատարել ունեցած պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի հետ կապված, որ Մինսկում են ձեռք բերվել։ ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել նաեւ հետ քաշել հատկապես ծանր զինտեխնիկան եւ մնացյալ զինված ստորաբաժանումները առճակատման առաջնագծից։



Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում ռուսական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հույս էր հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ն վերաբերմունք կարտահայտի Դոնբասում տիրող իրադրության հետ կապված եւ կընդունի համապատասխան բանաձեւ։