Ռուսաստանում բենզինի արտահանումն ավելացել է 30 տոկոսով

Ռուսաստանում բենզինի արտահանումն ավելացել է 30 տոկոսով
Ռուսաստանը ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին իրականացրել է 1 միլիարդ դոլարի բենզինի արտահանում, ինչը 30%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված արտահանումից։



Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։



Նշվում է, որ դիզելային վառելիքի արտահանումը ավելացել է 29,7 տոկոսով եւ կազմում է 10,7 միլիարդ դոլար։ Նշենք, որ ապրիլ ամսին, սակայն, բենզինի արտահանումը նվազել է գրեթե 1/3-ով։