Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ խաղում

Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ խաղում

WhoScored և Sofascore վիճակագրական ռեսուրսները ներկայացրել են Հայաստանի հավաքականի առաջատար և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ Ա Սերիայի 4-րդ տուրում կայացած հանդիպմանը:

Sofascore-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6,4 միավոր(10 հնարավորից): Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լորենցո Պելեգրինին, որն արժանացել է 8 միավորի։

Հիշեցնենք, որ «Ռոման» հյուրընկալվելիս վերջին րոպեին Էդին Դզեկոյի խփած գնդակի շնորհիվ հաղթանակով ավարտեց հանդիպումը 1-2հաշվով։