Մասիսի քաղաքապետի «ջիգյարով տեղակալին շարունակում են ձերբակալել»․․․

Մասիսի քաղաքապետի «ջիգյարով տեղակալին շարունակում են ձերբակալել»․․․
Հունիսի մեկին ձերբակալեցին Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին։ Հունիսի երկուսին հիմնավոր կասկածի բացակայության պատճառով ազատ արձակեցին։  Հունիսի 5-ին կրկին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրեցին։



Ծանոթանում ես, որ հունիսի մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հունիսի 1-ին որոշում է կայացվել Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:



Հունիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող  հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:



Հունիսի 5-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հունիսի 5-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները:



Ինչքան փորձում ես համադրել փաստերն ու հասկանալ, չի ստացվում, մնում է միայն արձանագրել․



Մասիսի քաղաքապետի «ջիգյարով տեղակալին» շարունակում են ձերբակալել․․․ Գալուստ Սահակյանի ականջը կանչի։