Սիրիան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը
Սիրիան ճանաչել է Հարավային Կովկասի երկու չճանաչված հանրապետությունների՝ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այս մասին տեղեկանում ենք Սիրիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքում: Նշվում է, որ Դամասկոսը, Ցխինվալն ու Սուխումին պայմանավորվել են զարգացնել երկկողմ գործակցային հարաբերություններ, հիմք ընդունելով միջազգային հիմնարար իրավական նորմերը: Նրանց միջեւ հաստատվելու է նաեւ դիվանագիտական հարաբերութուններ՝ դեսպանատների մակարդակով: Նշենք, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչվել է Ռուսաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի, Գաուրուի, Վանուատուի եւ Թուվալուի կողմից: Նշենք, որ Դամասկոսի այս գործողությունից հետո Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզելու գործընթաց է սկսել: