Նախագահը՝ քաղբանտարկյալների, արտահերթ ընտրությունների ու մրցանակաբաշխության մասին(Տեսանյութ)

Նախագահը՝ քաղբանտարկյալների, արտահերթ ընտրությունների ու մրցանակաբաշխության մասին(Տեսանյութ)
Ժամեր առաջ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում տեղի ունեցավ «Նախագահի մրցանակ 2017» մրցանակաբաշխությունը։ Մրցանակներն իրենց տերերին հանձնելուց հետո նախագահը, լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձավ քաղբանտարկյալների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմաներին, ինչպես նաև պատասխանեց այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ամեն տարի՝ այս մրցանակաբաշխությունից հետո բողոքի ալիք է բարձրանում, նույնիսկ նախագահին նամակ են հղել՝ խնդրելով չեղարկել մրցանակաբաշխության արդյունքները․



«Ես տեղյակ եմ, ես չգիտեմ նախկինում նախագահներն ինչպես են վարվել, բայց ես միջամտեցի՝ առաջարկելով, որ խորհուրդը հանդիպի դիմողների հետ, եւ եթե լուծում չգտնվի, ապա մրցանակն այս պահին չի տրվի: Բայց լուծումը գտնվեց, իրենք կոմպրոմիսի եկան, որը ինձ թույլ տվեց այդ մրցանակը ստորագրել: Եթե որեւէ մեկը որեւէ առիթով ունի բողոքներ, անհասկացողություն, պետք է իրեն ազատ զգա իր մտքերն արտահայտել, բայց միշտ հիշեք՝ ցանկացած բողոք, առաջարկ պետք է հիմնավորված լինի, տրամաբանված լինի: Մի կողմ թողեք զգացումները, որովհետեւ զգացական բողոքները, էմոցիոնալ բողոքները չեն օգնում»,- «Հրապարակի» հարցին պատասխանելով ասաց Արմեն Սարգսյանը