Իտալացի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոյի վերջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի

Իտալացի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոյի վերջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի
«Միլանի», «Ինտերի» եւ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հրաժեշտի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը՝ հիշեցնելով, որ Պիրլոն նաեւ Իտալիայի ազգային հավաքականի խաղացողներից է:



Հանդիպումը կայացել է «Սպիտակ աստղեր» եւ «Կապույտ աստղեր» թիմերի միջեւ, եւ յուրաքանչյուրը յոթական գոլ է խփել: Գոլերի հեղինակներ են դարձել Շեւչենկոն, Կուալյարելան, Պատոն, Կասանոն, Վյերին, Կաֆուն, Պատոն եւ այլք: Նշենք, որ մասնագետները կարծում են, որ Պիրլոն կարող է իր կարիերան վերսկսել արդեն պերուական ակումբում: