Ազիզյանի օրինակո՞վ

Ազիզյանի օրինակո՞վ
Բողոքի ակցիաների ճնշման արդյունքում Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենի պաշտոնից ազատված եւ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Ռուզաննա Ազիզյանի օրինակը կարող է վարակիչ լինել:



Մեր տեղեկություններով՝ այս ֆոնի վրա խլրտոց է սկսվել նաեւ Չեխովի անվան դպրոցում:



Այս դպրոցը տարիներ ի վեր չի իջնում մամուլի էջերից, տարբեր սկանդալներ, բաց նամակներ, բողոք-ահազանգեր ծնողներից, աշակերտներից, կոլեկտիվից, սակայն տնօրեն Գայանե Սարուխանյանը, ում ժամանակին հովանավորում էր Վազգեն Սարգսյանը, հաջորդ իշխանությունների ժամանակ էլ եղել է պաշտպանված եւ հատկապես ՀՀ առաջին տիկինների հետ սերտ կապերի մեջ:



Հիշեցնենք նաեւ, որ ավանդաբար այս դպրոցում են սովորում շատ պաշտոնյաների եւ հայտնի անձանց զավակներ։