Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել հայաստանյան ներքաղաքական զարգացումներին

Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել հայաստանյան ներքաղաքական զարգացումներին
Ավելի քան 100 լրատվամիջոց ներկայացնող լրագրողներ կամ լրագրողական խմբեր ժամանել էին Հայաստան, լուսաբանելու համար մայիսի մեկին տեղի ունենացած վարչապետի ընտրությունները, որոնք ավարտվեցին արդեն հայտնի արդյունքով: Տեղի ունեցածի եւ հայաստանյան զարգացումների մասին համաշխարհային առաջատար լրատվամիջոցները շարունակում են գրել:



Ֆրանսիական Libération-ը իր «56 բանդիտները որոշել են դիմադրել նրան, ում ընտրել է ժողովուրդը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է մայիսմեկյան քվեարկությանը եւ մարդկանց ապրած հիասթափությանն ու զայրույթին, երբ մոտ ինը ժամ տեւած նիստիվ հետո հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց ժողովրդական թեկնածուին:



Գերմանական Deutsche Welle-ն էլ նշում է, որ մայիսմեկյան քվեարկության տապալումից հետո ցուցարարների տասնյակ հազարավոր բազմությանը նորանոր մարդիկ են միանում: Պարբերականը արձանագրում է, որ Հայաստանի մայրաքաղաքի փողոցները պարալիզացված են, սակայն եւ նկատում է, որ հայկական հեղափոխությունը տարբերվում է, քանի որ գալիս են ընտանիքներով, հնչում է երաժշտություն, կա բարձր տրամադրություն: Բրիտանական The



Independent-ն էլ կանխատեսում է, որ եթե մայիսի ութին Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ ընտրվի վարչապետ, ապա նա պետք է փոխի ողջ ընտրական կոռումպացված համակարգը Հայաստանում, որը գտնվում է հանրապետականների եւ նրանց դաշնակիցների ձեռքում:



Ամերիկյան The New York Times-ն իր հերթին գրում է, որ տեղի ունեցած քվեարկության հետեւանքով իշխող հանրապետականները մերժել են ժողովրդի իշխանությանը, այդպիսով նաեւ նպաստելով, որ փողոցային պայքարը շարունակվի: Պարբերականը նաեւ նկատում է, որ մինչ այսօր ցույցերը եղել են խաղաղ, սակայն դիմակայության շարունակումը կարող է ապակայունացնել Հայաստանը, ինչից կարող է օգտնվի հարեւան Ադրբեջանը, որի հետ Հայաստանն ունի չլուծված հակամարտություն, եւ սկսի ռազմական գործողություններ:



Վերսկսված քաղաքացիական անհնազանդության, տապալված վարչապետական քվեարկության եւ ընթացիկ զարգացումներին այս պահի դրությամբ անդրադարձել են նաեւ՝ BBC The Guardian, France 2 France 3 El Pais պարբերականները, euronews-ը: