«Հրապարակ»․ Խոստումները չկատարելու դեպքում չեն հապաղի բարձրացնել գազի, զենքի գները

«Հրապարակ»․ Խոստումները չկատարելու դեպքում չեն հապաղի բարձրացնել գազի, զենքի գները
Այս օրերին Հայաստանում են ոչ միայն ռուս պաշտոնյաներ, այլեւ ռուսահայ գործարարների մեծ բանակ` Ռոբսոնից` Ռուբեն Թաթուլյանից մինչեւ Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան:



Ռուսաստանը մեծ անհանգստություններ ունի հայաստանյան զարգացումների մասով եւ հանձնարարել է իր էմիսարներին` ամեն գնով հասնել նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները «ճաք» չտան, ավելին` ռուս պաշտոնյաներն ընդդիմադիրներին մեսիջներ են ուղարկում, որ Ռուսաստանին տրված խոստումների դույզն իսկ չկատարման դեպքում չեն հապաղի բարձրացնել գազի, Հայաստանին գրեթե ինքնարժեքով վաճառվող զենքի գինը, կփոխվի համագործակցութան մակարդակը ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: