Ցանցային գործողությունները վերսկսել են (տեսանյութ)

Ցանցային գործողությունները վերսկսել են (տեսանյութ)
Երկօրյա դադարից հետո մայրաքաղաքում ցույցերը կրկին վերսկսել են։ Ցուցարարների տարբեր խմբեր «միացե՛ք» և «գործադուլ» վանկարկումներով շրջում են Երևանի փողոցներով։



Ազատամարտիկների «հրամատարությամբ» մի խումբ էլ քայլում է Տիգրան Մեծ պողոտայով՝ փակելով այն։ Առանձին խմբով երթ են անում նաև ուսանողները։



Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ ապրիլի 29-ին մայրաքաղաքում ցույցերը վերսկսելու են նոր թափով։ Իսկ հաջորդ 2 օրերը նա հանրահավաքներ անցկացրեց Գյումրիում և Վանաձորում։