Հյուսիսային Կորեան իր միջուկային փորձարկումների կայանը կփակի հրապարակայնորեն

Հյուսիսային Կորեան իր միջուկային փորձարկումների կայանը կփակի հրապարակայնորեն
Երկու Կորեաների առաջնորդների պատմական հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել նախօրեին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ մտադիր է Պհունգերիի միջուկային փորձարկումների կայանի պաշտոնական փակումը իրականացնել հրապարակայնորեն՝ լրագրողների մասնակցությամբ, արդեն այս տարվա մայիսին:



Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:



Հրապարակայնությունը, որը կդրսեւորվի միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ փորձագետների ներկայությամբ, ըստ Հյուսիսային Կորեայի ղեկավարության մոտեցման, կապահովի գործողության թափանցիկությունը եւ վստահություն կստեղծի միջազգային հանրության մոտ Փհենյանի հանդեպ:



Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտարարել էին, որ կասկածում են, թե Փհենյանը կփակի Պհունգերիի կայանը: