Փհենյանը կդադարեցնի իր միջուկային զենքի ծրագրերը, եթե ԱՄՆ-ն ստորագրի պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը

Փհենյանը կդադարեցնի իր միջուկային զենքի ծրագրերը, եթե ԱՄՆ-ն ստորագրի պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը
Իր հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կարիք չի ունենա միջուկային զինանոց ունենալու, եթե Միացյալ Նահանգները ստորագրի պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Յուն Յոն Չհանի հայտարարությունը:



«Եթե մեր հանդիպումները ԱՄՆ հետ լինել ավելի հաճախ եւ կարողանանք հասնել այն բանին, որ ստեղծվի վստահության մթնոլորտ եւ հնարավոր լինի ստորագրել անձեռնմխելիության եւ պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը, ապա այլեւս միջուկային զինանոց ունենալու հարցը դուրս կգա, եւ մարդիկ էլ չեն ապրի այլեւս ծանր պայմաններում»,-ասել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:



Բացի այդ, ըստ նույն հայտարարության, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այդ կերպ նաեւ մարդիկ կտեսնեն եւ կհամոզվեն, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը միշտ սպառնացել է հարվածել ԱՄՆ-ին, սակայն ինքը հաստատ այն մարդը չէ, ով միջուկային հարված կհասցնի: