Փառք Աստծո, որ արյունահեղություն չեղավ. Կոնստանտին Զատուլին

Փառք Աստծո, որ արյունահեղություն չեղավ. Կոնստանտին Զատուլին
ՌԴ Պետդումայի` ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ ամենից կարեւորը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասով այն է, որ արյունահեղություն չեղավ:



«Աստված ողորմած գտնվեց եւ արյունահեղություն չեղավ, Սարգսյանն էլ հեռացավ` չցանկանալով ռիսկային իրավիճակ ստեղծել»:



Ռուս քաղաքական գործիչը հատկապես կարեւորում է Սարգսյանի` հայ-ռուսական հարաբերություններում ունեցած դերակատարությունը: Հիշեցնենք, որ Սարգսյանն ըստ Արեւմտյան մամուլի գնահատականների, համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենից հավատարիմ հաճախորդներից մեկը: Զատուլինը նշել է, որ Հայաստանում ամեն ինչ չէ, որ կարելի է միանշանակ կերպով պատկերացնել, քանի որ յուրաքանչյուր հայաստանցի ինքնուրույն մտածող, սեփական կարծիքն ունեցող եւ արտահայտող մարդ է: Զատուլինը կարծում է, որ եթե ընդդիմությունը բավարարվի այսքանով, ապա հայ-ռուսական հարաբերությունների մասով ցնցումներ չեն լինի, սակայն եթե այլ պահանջներ դրվեն, նոր իրադրություն կարող է ստեղծվել: