Հարավային Կորեայում նախապատրաստվում են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին

Հարավային Կորեայում նախապատրաստվում են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին
Հարավային Կորեայի իշխանությունները նախապատրաստվում են Հյուսիսային Կորեայի հետ առաջիկա պատմական բանակցություններին: Ինչպես հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը, երկու տարվա մեջ առաջին անգամ կողմերը դադարեցրել են դեմարկացիոն գծի հարակից շրջաններում պրոպագանդիստական հեռարձակումները: Այդ քայլը նպատակ ունի Կիմ Չեն Ըն եւ Մուն Չժե Ըն հանդիպումից առաջ թուլացնել լարվածությունը կողմերի միջեւ եւ ստեղծել դրական մթնոլորտ ապրիլի քսանյոթին սպասվող բանակցությունների համար: