Մի խումբ ճոյտականներ են․ Մանվել Գրիգորյանը՝ իր օգնականի սպանության մասին

Մի խումբ ճոյտականներ են․ Մանվել Գրիգորյանը՝ իր օգնականի սպանության մասին
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր Ծիծեռնակաբերդում անդրադառնալով երեկ երեկոյան սպանված 46-ամյա Նվեր Մնացականյանի սպանությանը, ասել է․ «Կարամ ասեմ, որ մի խումբ, ոչ թե շարժման խումբ, մի խումբ ճոյտականներ գնացել են քաղաքապետարանի մոտ»։ Մանվել Գրիգորյանի խոսքերով՝ իր օգնականն ապրիլյան պատերազմի ժամանակ ականապայթունային վնասվածք էր ստացել, ընդգծելով, որ իր օգնականը երկու դանակի հարված է ստացել, որոնցից մեկը՝ սրտին։



Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Էջմիածնում բախում է տեղի ունեցել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմնակցի և ցուցարարի միջև, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, ցուցարարը դանակահարել է Նվեր Հովհաննիսյանին։



Տեսանյութը՝ շուտով։