Վարորդները հրաժարվել են ծառայել ոստիկանությանը

Վարորդները հրաժարվել են ծառայել ոստիկանությանը
Բողոքի ակցիայի օրերին շատերն են ոստիկանության բաժանմունքների մոտ կայանած մեքենաներ տեսնել հանված համարանիշներով։ Դրանք հատուկ օպերացիաներ իրականացնող մեքենաներ են: Ակնհայտ է, որ ոստիկանությունը մեքենաների պակասի խնդիր ունի։ Չեն բավականացնում հատկապես մեծ մեքենաները՝ ավտոբուսներ, գազելներ: Բավական է տեսնել, թե ինչ հնամաշ, սովետական տարիների ավտոբուսներով են ոստիկաններին տեղափոխում։



Մեքենաների պակասն է պատճառը, որ ոստիկանությունը նման մեքենաներ ունեցող վարորդներին լարված իրավիճակներում առաջարկում է ծառայություն մատուցել իրենց՝ ժամը 1500-2500 դրամով: Ծառայության էությունն այն է, որ վարորդը կայանում է մեքենան ոստիկանական ծառայության վայրի մոտակայքում, եւ ոստիկանները պարբերաբար նստում են այդ մեքենան, սնվում, հանգստանում, հեռանում: Մենք տեղեկացանք, որ բազմաթիվ վարորդներ, չնայած կարող էին օրական 30-40 հազար դրամ աշխատել, սակայն հրաժարվել են ոստիկաններին նման ծառայություններ մատուցելուց: