Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Թուրքիայի վրա. Էրդողան

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Թուրքիայի վրա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը [NTV](https://www.ntv.com.tr/turkiye/cumhurbaskani-erdogan-ntvde,Sr1evLSiJEanGc1zESz6Zw) հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի հանդեպ գործադրվում են ճնշումներ նրա ռազմավարական գործընկերների կողմից, ինչն արտահայտըվում է սիրիացի քուրդ զինյալներին ռազմական եւ այլ տիպի աջակցություն ցուցաբերելու մեջ: «Որտեղից է գալիս Թուրքիային սպառնացող վտանգները: Նախ եւ առաջ այն գալիս է մեր ռազմավարական գործընկերներից: Մենք օրինակ մեր փողով չենք կարող ԱՄՆ-ից զենք գնել, սակայն ԱՄՆ-ն եւ կոալիցիան անվճար զինում են սիրիացի քուրդ ջոկատներին», — ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները հինգ հազար բեռնատար զենք եւ զինամթերք է հատկացրել Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ աշխարհազորայիններին: