«Հրապարակ»․ Քանի դեռ Նիկոլն «ատբոյ» չի հայտարարում, չհեռանալ թաղապետարաններից․ հրահանգ է իջեցվել

«Հրապարակ»․ Քանի դեռ Նիկոլն «ատբոյ» չի հայտարարում, չհեռանալ թաղապետարաններից․ հրահանգ է իջեցվել
Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակը պարալիզացրել է պետական հիմնարկների աշխատանքը։ Մենք տեղեկացանք, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին հրահանգվել է ողջ օրն առցանց հետեւել երթերին ու ցույցերին, մասնակիցների շարքում գտնել իրենց համայնքների բնակիչներին։



Ապա կանչել ու բացատրական աշխատանքներով հետ պահել ակցիաներին մասնակցելուց։ Հրահանգվել է նաեւ՝ քանի դեռ Նիկոլն այդ օրվա ակցիային «ատբոյ» չի հայտարարում, չհեռանալ թաղապետարաններից։