Պեկինում վճռական են տրամադրված ԱՄՆ հարցում

Պեկինում վճռական են տրամադրված ԱՄՆ հարցում
Չինաստանը հայտարարել է, որ համարժեք պատասխան կտա Միացյալ Նահանգներին հայտարարված առեւտրային պատերազմում եւ չի ընկրկի ու կգնա մինչեւ վերջ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ձեռներեցության նախարարության ներկայացուցիչ Գաու Ֆենը:



Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, ներկայումս Պեկինը դադարեցրել է ամերիկյան կողմի հետ ֆինանսական սեկտորում բոլոր բանակցությունները, քանի որ ամերիկացիները խախտել են բանակցային սկզբունքները, ինչպես նաեւ ցանկություն չի ցուցաբերել շարունակելու այդ բանակցությունները` շարունակելով մնալ միակողմանի գործողությունների եւ հովանավորչության քաղաքականության շրջանակներում: