Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է հետախուզության տրամադրած տվյալները. Սառա Սանդերս

Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է հետախուզության տրամադրած տվյալները. Սառա Սանդերս
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախքան Սիրիայի հարցով որոշում կայացնելը, կապված Արեւելյան Ղութայի Դումա բնակավայրում իրականացված հնարավոր քիմիական հարձակմանը ռազմական հակազդման հարցի հետ, նախ ուսումնասիրում է հետախուզության տրամադրած տվյալները: Այս մասին հայտնում է CNN-ը:



Սանդերսը նաեւ հավելել է, որ նույն խնդրի առնչությամբ նախագահ Թրամփը հանդիպել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ սակայն որեւէ վերջնական որոշում չի կայացվել: Սպասվում է, որ Թրամփը հեռախոսազրույցներ կունենա նաեւ դաշնակից պետությունների ղեկավարների, մասնավորապես` Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: