Աշխարհում ամենամեծ «Ծովերի սիմֆոնիա» նավը սահմանել է նոր ռեկորդ (տեսանյութ)

Աշխարհում ամենամեծ «Ծովերի սիմֆոնիա» նավը  սահմանել է նոր ռեկորդ  (տեսանյութ)
Աշխարհում ամենամեծ «Ծովերի սիմֆոնիա» զբոսանավն օրերս իր առաջին ուղերթն է սկսել՝ հյուրընկալելով ավելի քան 5500 ուղևոր: Այդ հզոր նավը կարող է տեղավորել մինչև 6700 մարդ և անձնակազմի 2200 անդամ: Երկնաքերի չափեր ունեցող նավը ֆրանսիական STX ընկերությունը կառուցել է 2 տարի: «Ծովերի սիմֆոնիայի» կառուցման արժեքը կազմել է 1.35 մլրդ դոլար, քաշը՝ 228 000 տոննա, երկարությունը 362 մետր է, բարձրությունը՝ 72 մ: Նավն ունի 2700 սենյակ, 20 ռեստորան, 10 հիդրոմերսող ջրավազան և 5 լողավազան:



Նավում ճոպանուղի կա, սահուղի, գոլֆի մինի դաշտ, մագլցելու հարթակ, ակվապարկ՝ ծովի ալիքների նմանակմամբ եւ բասկետբոլի հրապարակ, հայտնում է Daily Mail-ը:



Նավը Ֆրանսիայից նավարկել է Իսպանիա, Մալագա: Առաջին սեզոնը կանցկացվի Միջերկրական ծովում, այնուհետեւ նավը կգտնվի Մայամիի նավահանգստում, հայտնում է «Մոյա պլանետան»:



Նավի տերն է Royal Caribbean International ընկերությունը, Ֆլորիդա: