Աստղագուշակ` մարտի 31-ի համար

Աստղագուշակ` մարտի 31-ի համար
**Խոյ**. Եթե ինչ որ բան այսօր մասնագիտական գործունեության ոլորտում ձեզ մոտ չի ստացվում, ապա ամենահարմար ժամանակն է գլոբալ փոփոխություններ սկսելը: Սակայն ամեն դեպքում մինչ վերջնական որոշում կայացնելն ու կոնկրետ գործողությունների դիմելը, ամեն բան լավ ծանրութեթեւ արեք:



**Ցուլ**. Դուք ձեզ այսօր կզգաք մի տեսակ կոտրված եւ չեք ուզենա աշխատել առհասարակ: Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար: Կարող եք նաեւ գործնական հեռախոսազրույցներ ունենալ: Անձնական պլանում ամեն բան ընթանում է իր բնականոն հունով:



**Երկվորյակ**. Բարեհաջող ժամանակ է նոր մասնագիտական ձեռքբերումների համար: Եթե ցանկանում եք նոր մասնագիտություն կամ արդեն տիրապետած մասնագիտության նոր հմտություններ յուրացնել, ապա դրա ճիշտ ժամանակն է: Հարմար օր է նաեւ ինքնակրթության համար:



**Խեցգետին**. Կարեւոր եւ նվիրական մտքերով այսօր մի կիսվեք ոչ մեկիհետ, քանի որ հնարավոր է մարդիկ դրանք հետո ձեր դեմ օգտագործեն: Հարաբերություններ պարզելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ: Զբաղվեք ընթացիկ գործերով, իսկ կարեւորները հետաձգեք:



**Առյուծ**. Հետաքրքիր փուլ եք մտել:  Հատկապես զարգացումները ինտրիգային կլինեն սիրային պլանում: Կա նոր ծանոթությունների եւ սիրային արկածների հնարավորություն: Պետք չէ թուլանալ կամ որ ավելի վատ է` ծուլանալ: Հարմար ժամանակ է նաեւ առողջությանը հետեւելու համար**:**



**Կույս**. Այսօր առավելագույնս զգուշավորություն ցուցաբերեք բոլոր հարցերում: Ֆիզիկական վնասվածքներ ստանալու հավանականությունը շատ մեծ է: Անձնական կյանքում փոփոխություններ չկան: Այսօր հակված եք ամեն բան չափազանցնելու, ինչը կարող է բերել բախումների:



**Կշեռք**. Կարող եք համարձակորեն պլանավորել այսօրվա համար բանակցություններ եւ հանդիպումներ: Շրջապատված եք սիրելիի եւ ընտանիքի աջակցությամբ ու ջերմությամբ, ինչը հավելյալ ուժ է տալիս ձեզ: Հնարավոր է ճակատագրական ծանոթություն, որը կարող է վերաճել սիրո:



**Կարիճ**. Օրը լիովին հարմար է ստեղծագործական մոտեցում պահանջող գործերի համար: Այսօր աշխատեք որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնել սիրելի անձնավորությանը: Կարող եք նաեւ ոչ մեծագումար գնումներ կատարել: Երեկոյան խորհուրդ է տրվում դուրս գալ մաքուր օդին զբոսանքի:



**Աղեղնավոր**. Բարեհաջող օր է շփումների, բանակցությունների եւ կարեւոր փաստաթղթերի ստորագրման համար: Կարող եք նույնիսկ վիճելի հարցեր կարգավորել, լուծել ֆինանսական հարցեր: Ռիսկային գործարքներից խուսափել եւ զերծ մնալ քիչ ծանոթ մարդկանց հետ գործ բռնելուց:



**Այծեղջյուր**. Անձնական հարաբերությունների առումով օրը պարզապես հրաշալի է: Գործնական առումով օրը որեւէ առանձնահատկությամբ աչքի չի ընկնում: Եթե ինչոր կիսատ մնացած գործեր կան, ապա կարող եք այսօր վերջացնել:



**Ջրհոս**. Այսօր հատկապես մտահոգիչ կլինեն ձեզ համար աշխատանքային հարցերը, թեեւ իրականում դրա կարիքը ամենեւին չկա էլ: Զգում եք, որ կարիք ունեք հարազատ մարդկանց էմոցիոնալ աջակցության: Այսօր խորհուրդ է տրվում զերծ մնալ քննադատություններից:



**Ձկներ**. Բավարար ուժ եւ եռանդ ունեք ընթացիկ գործերը կարգավորելու համար: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքիր է ձեզ համար: Հարմար ժամանակ է սպորտով զբաղվելու եւ ֆիզիկական վիճակը բարելավելու համար: