Մեսսին թանկարժեք հյուրանոց է գնել Իբիցայում

Մեսսին թանկարժեք հյուրանոց է գնել Իբիցայում
Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun-ը«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հյուրանոց է գնել Իբիցայում, որը Բալեարյան կղզիների ամենահայտնի լողափներից մեկն է: Նշենք, որ հյուրանոցում մեկ գիշերվա համար գիշերակացը կազմում է 226-525 ֆունտ ստերլինգ:Հյուրանոցն ունի լողավազան, VIP ծառայությունների փաթեթ, ռեստորան, որը գտնվում է հյուրանոցի շենքի տանիքին: Նշենք, որ սա Մեսսի առաջին խոշոր ձեռքբերումը չէ:Անցյալ տարի նա 26 միլիոն ֆունտով 4 աստղանի հյուրանոց էր գնել Բարսելոնայի մոտակայքում գտնվող Սիդժեսում։ Նշենք, որ ներկայիս գնած հյուրանոցը վերանորոգվել է չորս տարի առաջ: