«Հրապարակ»․ Ինչո՞ւ թույլ չեն տալիս լրագրողներին մտնել ՔԿՀ․ պատասխանում է նախարարը

«Հրապարակ»․ Ինչո՞ւ թույլ չեն տալիս լրագրողներին մտնել ՔԿՀ․ պատասխանում է նախարարը
Երեկ «Հրապարակի» թղթակիցը Դավիթ Հարությունյանին հիշեցրել է, որ երբ նա 2000-ականներին արդարադատության նախարար էր, լրագրողները խնդիր չունեին քրեակատարողական հիմնարկներ այցելելու հետ կապված, ԶԼՄ-ի ղեկավարի դիմումը 3 օրում բավարարվում էր, ինչո՞ւ հիմա թույլ չեն տալիս լրագրողներին մտնել ՔԿՀ-ներ։



Նա պատասխանել է․ «Այն ժամանակ թիվը սահմանափակ էր այն անձանց, ովքեր ներկայանում էին որպես լրագրող։ Այսօր յուրաքանչյուր անձ կախում է կրծքից բեյջ, անունը դնում «elak.am» կայքի լրագրող, ներկայանում եւ ասում՝ խնդրում եմ, թույլ տվեք, որ ես մուտք գործեմ ՔԿՀ։ ՔԿՀ-ն, չմոռանանք, հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի»։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ կալանավայրեր չեն թույլատրում ոչ թե «ելակ․ամ»-ների, այլ «Հրապարակի» եւ մյուս հայտնի ԶԼՄ-ների լրագրողներին։