«Գրոհել» են առողջապահության նախարարության էջը

«Գրոհել» են առողջապահության նախարարության էջը
Առողջապահության նախարարության աղմկահարույց որոշումը, որով մարտի 1-ից դեղատոմսով են վաճառվելու հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը,մեծ դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։ Այս իսկ պատճառով ֆեյսբուքյան ակտիվ հայ օգտատերերն անցել են «գրոհի»՝ ընդդեմ Առողջապահության նախարարության ՖԲ էջի։ Օգտատերերը մտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ եւ էջին գնահատում 1` 5 բալանոց գնահատման համակարգից, ինչն էլ գցում է էջի ռեյտինգը։ Բացասական գնահատելու հետ մեկտեղ մի շարք օգտատերեր նաեւ գրառումներ են կատարել՝ քննադատելով նման քայլը։



«Իմ ներկայությամբ դեղագործը բառիս բուն իմաստով փրկեց նորածին երեխային՝ բժշկի նշանակած սխալ դեղից: Նորածնին իր տարիքին ոչ համապատասխն դեղ էր նշանակել բժիշկը: Դեղագործի վրդովմունքը պիտի տեսնեիք՝ ո՞նց կարելի է նորածնին նման բան նշանակել: Հիմա նոր օրենքով էլ էդ դեղագործը չի կարողանա որևէ մեկի կյանքը փրկել բժշկի սխալից:

Հորս մահն արագացավ պոլիկլինիկայի բժշկի սխալ նշանակումից: Հիմա ո՞նց է լինելու։ Մեր առողջապահական համակարգը էն վիճակում չի,որ գնանք ռադիկալ միջոցների: ԱՄՆ-ում ամեն դեղատոմսով է,բայց լիքը հայեր կարողանում են իրենց բարեկամներին դեղ ուղարկել առանց դեղատոմսի: Ուրեմն մի լուսանցք կա: Հետո ԱՄՆ-ում բժիշկը վստահություն ունի: Թոքաբորբի ժամանակ իմ բարեկամը բռնացրել է իմ սխալ նշանակումները: Անտիբիոտիկի հետ միատեղ նշանակել էր նաև անտիբիոտիկի ազդեցությունը չեզոքացնող դեղ,այսինքն՝ կարող էր անտիբիոտիկը չազդել ու աստված գիտի՝ թոքաբորբը ինչի կվերածվեր: Էլ չեմ ասում,որ հասնում ենք դեղատանը,պարզվում է՝ նշանակված են ամենաթանկ դեղերը, որի ավելի մատչելի այլընտրանքը կարելի էր նշանակել:Հիմա ես էլ հնարավորություն չեմ ունենալու մատչելին գնելու:

Որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ առողջապահության նախարարի անհապաղ հրաժարականը»,-գրել է օգտատերերից մեկը։



Մեկ այլ օգտատեր էլ գրել է․ «Հասկացանք էլի, մասսայական շիզոֆրենիա ս դարձել տափակ օրենքներ հանելը, բայց ամեն ինչ իրա չափն ու սահմանը ունի։ Ռեցեպտով կարելի ա դնել մենակ թմրադեղ պարունակող դեղերը, ոչ թե առաջին անհրաժեշտության դեղերը։ Իմ կարծիքով՝ նախարարը իսկապես առողջական խնդիր ունի։ Հուսամ կօգտվի հոկտեմբերի մեկից առկա ռեցեպտներից։ Սպանիք էլի, արա»։



Նշենք, որ այս պահի դրությամբ 4,5-ից առողջապահության նախարարության էջի վարկանիշը ընկել է՝ դառնալով 3,6։



**Աննա Պապիկյան**