Ադրբեջանցիները լծվել են «Նեզավիսիմայա Գազետայի» պաշտպանությանը

Ադրբեջանցիները լծվել են «Նեզավիսիմայա Գազետայի» պաշտպանությանը

Օրեր առաջ սումգայիթյան ոճրագործության վերաբերյալ նյութ էր հրապարակվել «Նեզավիսիմայա գազետայում»։ Ըստ հեղինակի՝ 88 թվականին Սումգայիթի գազանությունները կազմակերպել են հայերը։ Սա ադրբեջանական քարոզչական քաղաքականությունն է արտերկրի մամուլում, որին նախկինում հակահարված էին տալիս, հիմա՝ ոչ։ Տեղեկացրել էինք նաև, որ Երևանը անգործություն է դրսևորում ադրբեջանական գլոբալ քարոզչության դեմն առնելու հարցում, և վերջապես՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը դիմել էր դատախազություն։

Եվ, ահա, Բաքվում իրար են անցել ադրբեջանցիները։ Haqqin.az տեղեկատվական-վերլուծական պորտալի  ղեկավար Էյնուլա Ֆաթուլաևը հայտարարել է, թե ռուսաստանաբնակ հայերը, հայկական ծագումով հայերը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան գլխավորությամբ հարձակումներ են իրականացնում «Նեզավիսիմայա գազետայի» վրա։ Ֆաթուլաևը հայտարարել է, թե թերթը նախապատրաստվում է լուրջ կռվի։ Նա նաև ասել է, որ իրենց աջակցում է ԽՍՀՄ Գլխավոր դատախազության նախկին աշխատակից Ասլան Իսմայիլովը, ով Սումգաիթյան ոճրագործության ժամանակ հանդես է եկել որպես պետական մեղադրող։