Պայթյունից վնասված շենքը անվտանգ չէ

Պայթյունից վնասված շենքը անվտանգ չէ
Երկիր Ծիրանի կուսակցությունը դիմում բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին, Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանին եւ ՄԻՊ Արման Թաթոյանին, որտեղ ասված է․



«Այսօր 2018 թվականի մարտի 6-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այցելել է Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենք, որտեղ վերջերս տեղի էր ունեցել պայթյուն: Փաստացի, պայթյունից հետո շուրջ երկու շաբաթ անց վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանքներ տեղի չեն ունեցել, չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունը խոստացել էր անմիջապես վերականգնել քանդված շինությունը: Քաղաքացիները իրենց բողոքում նշում են, որ այստեղ այլևս անվտանգ ապրել հնարավոր չէ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պատկան մարմինները անգործություն են ցուցաբերում, որով էլ ոտնահարվում են բնակիչների իրավունքները՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ` պայթյունի հետևանքով տուժած շենքի բնակիչների իրավունքները վերականգնելու համար, միաժամանակ՝ պատկան մարմիններին անգործություն ցուցաբերելու համար ենթարկել պատասխանատվության»: