«Սասնա ծռերը» իրար հետ են զրուցում, մեղադրողներն էլ՝ քթի տակ ապացույց կարդում (լուսանկարներ)

«Սասնա ծռերը» իրար հետ են զրուցում, մեղադրողներն էլ՝ քթի տակ ապացույց կարդում (լուսանկարներ)
Այս պահին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։ Նիստին լսվում է գործում առկա գրավոր ապացույցները։



Նշենք, որ այսօրվա նիստին ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Արայիկ Խանդոյանը չեն մասնակցում, քանի որ նախորդ դատական նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նրանց հեռացրել էր դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։



Նիստին ամբաստանյալները միմյանց հետ են խոսում, իսկ մեղադրողները քթի տակ կարդում են գրավոր ապացույցները։



Դատական նիստը ընդմիջվեց 30 րոպեով