Լոռու և Սյունիքի մարզում ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը բաց է

Լոռու և Սյունիքի մարզում ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը բաց է
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 15:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին,  Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: