H1N1 գրիպի բռնկում Հյուսիսային Կորեայում

H1N1 գրիպի բռնկում Հյուսիսային Կորեայում
Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել H1N1 հարուցիչի գրիպի զանգվածային բռնկում: Այս մասին հայտնում է yonhap լրատվական գործակալությունը:



Բռնկման մասին Հյուսիսային Կորեայի առողջապահության նախարարի տեղակալը պաշտոնապես տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Ներկա դրությամբ արդեն չորս մարդ մահացել է H1N1 գրիպից:



Նշվում է նաեւ, որ անցած տարվա առաջին կիսամյակում նշված գրիպի 81 հազար դեպք է արձանագրվել: