Արայի լեռում տուժածներից մեկը հայտնի արշավական է

Արայի լեռում տուժածներից մեկը հայտնի արշավական է
Ինչպես նշել ենք, երեկ 18 անձից բաղկացած արշավախումբ էր բարձրացել Արայի լեռ, որտեղ դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Ձյան շերտի փլված­քից արշավախմբի երեք անդամներ գլորվել են ձորակը՝ երկու տղամարդ և մեկ կին՝ Նաիրուհի Սիմոնյան անունով։ Վերջինիս գտել են մահացած, իսկ երկու տուժած տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց։



**Hraparak.am**-ը պարզեց, որ նրանք այս պահին գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Տղամարդկանցից մեկը արշավախմբի ղեկավարն է՝ 1980 թ. ծնված Էդգար Նավասարդյանը։ Նա կոտրվածքներ ունի և գտնվում է «կոմայի» մեջ։ Մյուս տուժածը ևս ունի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Էդգար Նավասարդյանը Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է և հայտնի արշավական։