«Ժամանակ». Գեներալ Մանվելի քաղաքապետ որդին մեռածներից փող է պահանջում. «հարկերը կվճարի, նոր կթաղվի»

«Ժամանակ». Գեներալ Մանվելի քաղաքապետ որդին մեռածներից փող է պահանջում. «հարկերը կվճարի, նոր կթաղվի»
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհիվ, քաղաքապետարանի բյուջեն համալրելու եւ հարկահավաքության նոր մեթոդ է մտածել:



Երբ քաղաքում որեւէ մարդ է մահանում, եւ հանգուցյալի հարազատները գնում են քաղաքապետարանի համապատասխան բաժին գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պահանջում են, որ վճարվեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը եւ գույքահարկը:



«Բայց այդ մարդը մահացել է, ինչպես վճարի»,- հարազատների հարցին պատասխանում են. «Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը կվճարի, այն ժամանակ էլ կթաղվի»:



Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին էլ զբաղված է թաղման գործը կազմակերպելով, քանի որ նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչեւ սգո սրահ»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_