Քատրին Դենյովն՝ ի պաշտպանություն ազատ սեքսի

Քատրին Դենյովն՝ ի պաշտպանություն ազատ սեքսի
Քատրին Դենյովը ու մի շարք ճանաչված կանայք հանդես են եկել ի պաշտպանություն ազատ սեքսի, ֆլիրտի ու տղամարդկանց կողմից կանանց սիրահետելու իրավունքի, եթե դա իհարկե բռնությամբ չի ուղեկցվում: Արևմտյան աշխարհի էլիտաների մեջ ուլտրալիբերալ խմբերը նեոկայսերական իրենց ամբիցիաներին ընդառաջ ձեռնամուխ են եղել անդեմ ու հաշմանդամ հոգեկերտվածքով մարդկանց մի նոր տեսակ ստեղծելու գործին, նրանք մարդկանց իրավունքների պաշտպանության անվան տակ իրականում ուղիղ հակառակն են անում` խիստ խտրական մոտեցում ցուցաբերելով տարբեր գենդերային ու ընկերային խմբերի նկատմամբ:



Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հասարակության դեստրուկտիվ խմբերի իրավունքները գերակա լինեն մարդկանց այն խմբերի նկատմամբ, որոնք քաղաքացիական հասարակության ու իրավական պետության հենքն են հանդիսանում: Դա է պատճառը, որ նրանք արևմտյան հասարակությունները կամաց կամաց սկսում են ենթարկել ֆեմինիստական շարիաթի օրենքներին, երբ որևէ տղամարդ անգամ սեփական իրավունքների մասին բարձրաձայնելու դեպքում կարող է այլատյաց հայտարարվել ու հալածանքների ենթարկվել:



Այդ ասպարեզում խտրականությունն այն աստիճանի է հասել, որ օրինակ եթե ինչ որ տղամարդ ինչ որ մի կնոջ, առանց վերջինիս համաձայնության, համբուրել է, ապա այդ տղամարդու նկատմամբ դատարաններում կարող են ավելի խիստ դատավճիռներ կայացնել, քան ասենք ռեցիդիվիստ մարդասպանների նկատմամբ: Արդեն դեպքեր են արձանագրվել, որ պետության առջև մեծ վաստակ ունեցող բարձրաստիճան պաշտոնյան ստիպված են եղել հրաժարական տալ միայն այն բանի համար, երբ ինչ որ մի կին հանկարծ հայտարարել է, թե այդ մարդը երիտասարդության տարիներին իր հետ զրուցելու ժամանակ ձեռքը դրել է իր ծնկին: Հոլիվուդյան մի դերասանուհի վերջերս հայտարարեց, որ կինոպրոդյուսեր Վայնշտեյնին 4 անգամ հրավիրել է իր տուն և 4 անգամն էլ նա բռնաբարել է իրեն. հարց է առաջանում, - Աղջիկ ջան, եթե այդ վայրենին ամեն անգամ, քո տուն գալուց, քեզ բռնաբարում էր, այդ դեպքում ինչու՞ էիր նորից ու նորից հրավիրում նրան քո տուն, միգուցե դա քեզ դու՞ր էր գալիս:



Ինչևէ, փառք աստծո, արևմուտքում դեռ կան Դենյովի նման կանայք, որոնք արհամարում են օլիգարխիկ կլաններին ծախված կամ էլ ուղղակի բարդույթավորված կանանց կողմից պրոպագանդվող ֆեմինիստական ծայրաղեղությունները: Արևմուտքում քաղաքացիական հասարակությունները դեռ գոյություն ունեն, ու նրանք դեռ կպայքարեն իսկական լիբերալ արժեքների համար: 60-ականների ու 70-ականների սեքսուալ հեղափոխության իդեալների ազդեցության տակ ձևավորված Դենյովների սերնդին ու նրանց դաստիարակությունը ստացած հաջորդ սերունդներին շատ դժվար կլինի պարտադրել ֆեմինիստական շարիաթի վարքականոնը։



**Թորոս Ալեքսանյան**