ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կա հինգ զոհ

ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կա հինգ զոհ
Հինգ մարդ է զոհվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի մոտ երկշարժիչանի ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այս մասին հայտնում է CNN-ը: Ըստ հաղորդման, Cessna 340-ը օդ է բարձրացել Բարթաուի մունիցիպալ օդանավակայանից երբ դրսում խիտ մառախուղ է եղել եւ վթարի հիմնական վարկածն էլ համարվում է վատ եղանակային պայմանները: Ընկնելուց հետո ինքնաթիռը լիովին այրվել է: Նշենք նաեւ, որհինգ զոհերից չորսը նույն ընտանիքի անդամներ են եղել: