Մեծ Բրիտանիան համաձայն չէ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ

Մեծ Բրիտանիան համաձայն չէ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ
Մեծ Բրիտանիան համաձայն չէ ԱՄՆ նախագահի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչման որոշման հետ: Այս մասին, ըստ BBC-ի փոխանցման, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Լոնդոնը գտնում է, որ Վաշինգտոնի այս որոշումը չի նպաստում ռեգիոնում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր որպես Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Թել-Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու համար: