Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգում, մեկ ոստիկան սպանվել է

Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգում, մեկ ոստիկան սպանվել է
ԱՄՆ Տեխասի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել Սան Մարկոս քաղաքի դպրոցներից մեկի մոտ: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Միջադեպի հետեւանքով սպանվել է մեկ ոստիկան: Հայտնի է, որ զինված անհայտ անձը հրազենային կրակ է բացել դպրոցի ուղղությամբ: Ոստիկանները փորձել են կանխել հանցագործին: Նշվում է նաեւ, որ իրավապահները լիկվիդացրել են հանցագործին: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Նշենք, որ նման միջադեպերը հաճախակի են կրկնվում, առաջ բերելով հանրային լուրջ քննարկումներ, կապված զենքի կրման եւ ինքնապաշտպանական նպատակներով օգտագործման իրավունքի հետ: