Ով է 2 միլիոնից ավելի գումար տրամադրած անանուն բարերարը

Ով է 2 միլիոնից ավելի գումար տրամադրած անանուն բարերարը
Կայացավ «Բերքառատ Արցախ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որի ընթացքում հնչել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում եւ հանգանակություն է կատարվել։ Գումարն ուղղվելու է երկու ծրագրի՝ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։



Այս տարվա խոշոր բարերարներն են.



Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար



Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար



Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար



Սամվել Ալեքսանյան- 200.000 ԱՄՆ դոլար



Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար



Վարուժան Գրիգորյան- 100.000 ԱՄՆ դոլար



Բարսեղ Բեգլարյան-100.000 ԱՄՆ դոլար



Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար



Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար



Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000 ԱՄՆ դոլար



Վալեքս Գրուպ- 100.000 ԱՄՆ դոլար



Վահե Կարապետյան- 60.000 ԱՄՆ դոլար



Ժան Մարի Ատամիան- 50.000 ԱՄՆ դոլար



Ալբերտ Բոյաջյան-50.000 ԱՄՆ դոլար։



ՀԳ․ Տվյալները կարող են փոփոխվել: Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։