Նախկին նախագահը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հյուրանոցը կվաճառի 375 միլիոն դոլարով

Նախկին նախագահը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հյուրանոցը կվաճառի 375 միլիոն դոլարով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությունը Մայամիում CGI Merchant Group գրանցված ներդրումային ընկերության հետ կնքել է պայմանագիր, որով այդ ընկերությանն է վաճառում Դոնալդ Թրամփին պատկանող հյուրանոցը, որը գտնվում է Վաշինգտոնում։ Գործարքի արժեքը կազմում է 375 միլիոն դոլար։ Այս մասին գրել է The Wall Street Journal պարբերականը։

Ըստ հրապարակման, CGI Merchant Group ընկերությունը մտադիր է հյուրանոցի ֆասադից հեռացնել Թրամփի ոսկեզօծ անվանատառերը։ Դրա փոխարեն կօգտագործվի Hilton Worldwide Holdings Inc ընկերության բրենդային անվանումը, որը կիրականացնի հյուրանոցի կառավարումը։ Վաճառքի գործարքը կամփոփվի 2022 թվականի առաջին եռամսյակում։

Նշենք, որ հյուրանոցը գտնվում է Վաշինգտոնի գլխավոր փողոցում՝ Սպիտակ տնից 500 մետր հեռավորության վրա։